«Գազպրոմն» ՈՒկրաինայի պարտքերի համար որոշել է ապրիլի 1-ից չերկարացնել «դեկտեմբերյան զեղչերը» և գազի գինը 268, 5 դոլարից հասցրել է 385, 5 դոլարի՝ խորանարդ մետրի համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ»-ի վարչության ներկայացուցիչ Ալեքսեյ Միլլերը: «Գազպրոմ»-ի ղեկավարը նշել է, որ «դեկտեմբերյան զեղչերը» չեն կարող երկարաձգել: Պարտքերն, ըստ նրա, այսօր կազմում են 1,711 միլիարդ դոլար: Միաժամանակ ապրիլի 1-ից ավելանալու է ՈՒկրաինայի տարածքով ռուսական տարանցիկ գազի դրույքը. նրա աճը կկազմի 10 տոկոս: